10:45  ,  26 հունվարի, 2023

«Օսասունան» 18 տարում առաջին անգամ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Օսասունան» 18 տարում առաջին անգամ դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «Սեւիլիային»։

Քառորդ եզրափակիչում Պամպլոնայի թիմը հաղթել է լրացուցիչ ժամանակում՝ 2:1 (տեսանյութ):

«Օսասունան» պատմության մեջ մեկ անգամ է հասել եզրափակիչ՝ 2005 թվականին եւ 1:2 հաշվով պարտվել «Բետիսին»։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել «Բարսելոնան», որը 1:0 հաշվով հաղթել էր «Ռեալ Սոսիեդադին»։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն «Վալենսիան» ու «Աթլետիկ Բիլբաոն», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ

Հունվարի 26

«Վալենսիա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում