18:37  ,  24 հունվարի, 2023

Ֆերնանդու Սանտուշը՝ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Պորտուգալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը նշանակվեց Լեհաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ, հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

«Սանտուշը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը եւ Ազգերի լիգայի գավաթը, աշխատել է համաշխարհային ֆուտբոլի աստղերի հետ, ինչը շատ արժեքավոր փորձ է։ Հավատում եմ, որ նոր մարզիչը մեր հավաքականին եւ լեհական ֆուտբոլին կբերի շատ դրական փոփոխություններ»,- ասել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարի Կուլեշան։

Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը 8 տարի գլխավորելուց հետո պաշտոնից հեռացել էր 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո։ Լեհաստանի հավաքականում նա փոխարինել է Չեսլավ Միխնեւիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում