16:10  ,  24 հունվարի, 2023

«Ռեալը» պատրաստ է Կամավինգայի տրանսֆերն ընդգրկել Բելինգեմի գործարքում

Մադրիդի «Ռեալը» կարող է ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերը ներառել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ձեռքբերման գործարքում, հաղորդում է Sky Sport Deutschland-ը։

Արքայական ակումբը չի ցանկանում 100 միլիոն եվրոյից ավելի վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար։

20-ամյա Կամավինգան դժգոհ է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում քիչ խաղաժամանակ ստանալուց, սակայն չի ցանկանում փոխել ակումբը։

Կամավինգայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English