Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Խետաֆեի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն առավելությամբ՝ 1:0։
Միակ գոլը 35-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։
«Բարսելոնան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Խետաֆեն» 16-րդն է՝ 17 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Բարսելոնա» - «Խետաֆե»՝ 1:0 (տեսանյութ)
Պեդրի, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում