19:53  ,  22 հունվարի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, Էրլինգ Հոլանդի հեթ-տրիկը (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Վուլվերհեմփթոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն արդեն 25 գոլ է խփել ընթացիկ առաջնությունում։ Պրեմիեր լիգայի նախորդ չորս մրցաշրջաններում լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկին» արժանացած ֆուտբոլիստները 23 գոլից ավելի չէին խփել։

«Մանչեսթեր Սիթին» (20 խաղ) 45 միավորով երկրորդն է եւ  2 միավոր է հետ առաջատար «Արսենալից», որն անցկացրել է 18 հանդիպում։ «Վուլվերհեմփթոնը» (20 խաղ) 17-րդն է՝ 17 միավոր։

 Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վուլվերհեմփթոն»՝ 3:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 40, 49, 11մ, 54

«Լիդս Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 0։0  

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 20:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում