11:13  ,  22 հունվարի, 2023

AusOpen. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երեք սեթում պարտության մատնեց աշխարհի 33-րդ ռակետ, ճապոնացի Յոշիհիտո Նիշիոկային՝ 6:0, 6:0, 7:6 (7:4)։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Կարեն Խաչանովն առաջին անգամ հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։

Նրա հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Սեբաստիան Կորդան (31-րդ ռակետ), որը 3:6, 6:3, 6:2, 1:6, 7:6 (10:7) հաշվով պարտության մատնեց լեհ Հուբերտ Հուրկաչին (11-րդ ռակետ)։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 51,3 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English