01:58  ,  20 հունվարի, 2023

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսում 2:0 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալը»։ Արքայական թիմին հաղթանակ բերեցին երկրորդ խաղակեսում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի, բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի եւ իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի խփած գոլերը։

«Ռեալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ»՝ 2:3 (տեսանյութ)

Էթիեն Կապու, 4, Սամու Չուկվեզե, 42 -  Վինիսիուս Ժունիոր, 57, Էդեր Միլիտաո, 69, Դանիել Սեբալյոս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում