01:52  ,  20 հունվարի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Տոտենհեմից»` 4:2 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով։

Առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կարողացավ երկրորդ խաղակեսում 4 գոլ խփել։ Աչքի ընկան արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, որը դարձավ դուբլի հեղինակ։

19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։  «Տոտենհեմը» 20 խաղից հետո ունի 33 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 4:2 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 51, Էրլինգ Հոլանդ, 53, Ռիյադ Մահրեզ, 63, 90 - Դեյան Կուլուշեւսկի, 44, Էմերսոն, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում