00:52  ,  20 հունվարի, 2023

«Բարսելոնայի» հաղթանակը՝ 5:0 (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սեուտային» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլը, բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի, Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի եւ կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի գոլերը։

«Բարսելոնան» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սեուտա» - «Բարսելոնա»՝ 0:5 (տեսանյութ)

Ռաֆինյա, 41, Ռոբերտ Լեւանդովսկի, 50, 90, Անսու Ֆատի, 70, Ֆրանկ Կեսիե, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում