01:58  ,  19 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 7-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Քրիսթալ Փելասին»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

43-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Դաշտի տերերին պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեի գոլն ավելացված առաջին րոպեին։

«Մանչեսթեր Յունայթեդը» (19 խաղ) 39 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» (18 խաղ) եւ երրորդն է։ «Քրիսթալ Փելասը» (19 խաղ) 12-րդն է՝ 23 միավոր։

Առաջատար «Արսենալն» (18 խաղ) ունի 47 միավոր։ 

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (տեսանյութ)

Մայքլ Օլիսե, 90+1 - Բրունու Ֆերնանդեշ, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում