21:04  ,  17 հունվարի, 2023

«Ալաշկերտի» նորեկը Վենեսուելայից

«Ալաշկերտի» կազմը համալրել է վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա ձախ պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Վենեսուելայի Պրիմերան ներկայացնող «Դեպորտիվո Լարա» ակումբում, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 133 հանդիպում:

2021-ից փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ֆինլանդիայի առաջատար ակումբներից KuPS-ում, որի կազմում դարձել է Ֆինլանդիայի կրկնակի գավաթակիր։

«Ունեի առաջարկներ եվրոպական առաջնություններից, սակայն մի քանի գործոնների համադրությամբ ընտրեցի «Ալաշկերտը»:

Ակումբը և մարզիչը պատվախնդիր նպատակներ ունեն, ինչը հոգեհարազատ է ինձ: Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Կարիլյոն:

Դանիել Կարիլյոն ներկայացրել է Վենեսուելայի երիտասարդական հավաքականը, իսկ 2021-ին 2 խաղ է անցկացրել ազգային թիմում՝ մասնակցելով Արգենտինայի և Էկվադորի դեմ հանդիպումներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում