13:10  ,  16 հունվարի, 2023

Անչելոտի․ Բարդ պահ է, բոլորս պետք է հաղթահարենք այն

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է փոխչեմպիոն «Բարսելոնայից» կրած 1:3 հաշվով պարտությունը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում։

«Կարծում եմ՝ պետք է դասեր քաղել այս պարտությունից եւ սովորել։ Սա բարդ պահ է, եւ բոլորս պետք է հաղթահարենք այն։ Հայտնի էր, որ մեր թիմը ոչ լավագույն մարզավիճակում է, եւ այս խաղը ցույց տվեց որոշ թերություններ։ Մենք կվերադառնանք։ Սա կորուստ է, բայց մենք պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպմանը։

Խաղը հավասար սկսվեց, բայց գոլը վստահություն հաղորդեց մրցակցին։ Մենք պետք է համախմբվեինք եւ պատասխանեինք, բայց մրցակիցը խփեց երկրորդ գոլը։ Մենք դարձյալ սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում։ Պետք է աշխատել սխալների վրա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Բարսելոնան» 14-րդ անգամ (ռեկորդային ցուցանիշ) նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը՝ 2018 թվականից հետո առաջին անգամ։ Չավին առաջին տիտղոսը նվաճեց «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English