01:49  ,  10 հունվարի, 2023

«Արսենալը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ եւ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության հաջորդ փուլ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց «Օքսֆորդ Յունայթեդին»

«Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Էդի Նկետիան։ Աչքի ընկավ նաեւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Էլնենին։

1/16 եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», որը 4:0 հաշվով պարտության էր մատնել Լոնդոնի «Չելսիին»։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Օքսֆորդ Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:3 (տեսանյութ)

 Մոհամեդ Էլնենի, 63, Էդի Նկետիա, 70, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում