19:30  ,  7 հունվարի, 2023

Քեյնի գոլը «Տոտենհեմին» դուրս բերեց 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Տոտենհեմը» Լոնդոնում  ընդունեց «Պորտսմուտին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

«Տոտենհեմը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Պայքարը շարունակում է նաեւ «Լեսթեր Սիթին», որը 1:0 հաշվով հաղթեց «Գիլինգեմին»։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Տոտենհեմ» - «Պորտսմուտ»՝ 1:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 50

«Գիլինգեմ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Կելեչի Իհեանաչո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում