01:57  ,  7 հունվարի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լիվերպուլի «Էվերտոնը»։

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում 3:1 հաշվով առավելության հասավ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը։

Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին։ 10 րոպե անց հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի պաշտպան Քոնոր Քոուդիի գոլի շնորհիվ։

52-րդ րոպեին Քոուդին դարձավ ինքնագոլի հեղինակ։ Ավելացված 6-րդ րոպեին էլ «Էվերտոնի» դարպասին նշանակած 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 3:1 (տեսանյութ)

Անտոնի, 4, Քոնոր Քոուդի, 52, ինքնագոլ, Մարկուս Ռեշֆորդ, 90+6, 11մ - Քոնոր Քոուդի, 14

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում