02:45  ,  5 հունվարի, 2023

«Բարսելոնան» միայն լրացուցիչ ժամանակում հաղթեց երրորդ դիվիզիոնի թիմին (տեսանյութ)

«Բարսելոնան» հյուրընկալվեց երրորդ դիվիզիոնը (Primera Federación) ներկայացնող «Ինտերսիթիին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հասնել հաղթանակի Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատիի գոլի շնորհիվ` 4:3։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3:

1/8 եզրափակիչ են դուրս եկել նաեւ «Սեւիլիան», «Ալավեսը», «Մալյորկան» ու Մադրիդի «Աթլետիկոն»։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ինտերսիթի» - «Բարսելոնա»՝ 3:4 (3:3, 0:1), (տեսանյութ)

Օրiոլ Սոլդեuիլա, 59, 74, 86 - Ռոնալդ Արաուխո, 4, Ուսման Դեմբելե, 66, Ռաֆինյա, 77, Անսու Ֆատի, 104

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում