Վերսկսվեց ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը։ Տարին հաղթանակով սկսեց չեմպիոն «Միլանը»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Սալերնիտանային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, 5 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին։
«Միլանը» 36 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Նապոլիից» (15 խաղ), որն այս տուրում կմրցի «Ինտերի» հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։
«Սալերնիտանան» 13-րդն է՝ 17 միավոր։
Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր
«Սալերնիտանա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)
Ֆեդերիկո Բոնացոլի, 83 - Ռաֆայել Լեաու, 10, Սանդրո Տոնալի, 15
«Սասուոլո» - «Սամպդորիա»՝ 1:2
Դոմենիկո Բերարդի, 64, 11մ - Մանոլո Գաբյադինի, 25, Տոմազո Աուջելո, 28
«Սպեցիա» - «Ատալանտա»՝ 17:30 (Երեւանի ժամանակ)
«Տորինո» - «Վերոնա»՝ 17:30
«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 19:30
«Լեչե» - «Լացիո»՝ 19:30
«Կրեմոնեզե» - «Յուվենտուս»՝ 21:30
«Ֆիորենտինա» - «Մոնցա»՝ 21:30
«Ինտեր» - «Նապոլի»՝ 23:45
«Ուդինեզե» - «Էմպոլի»՝ 23:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում