23:53  ,  3 հունվարի, 2023

«Վալենսիան» ու «Վիլյառեալը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկությունում մեկնարկեց 1/16 եզրափակիչը։

«Վալենսիան» հյուրընկալվեց «Լա Նուսիային»։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Հաջորդ փուլում է նաեւ «Վիլյառեալը», որը մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով պարտության մատնեց «Կարտախենա ՍԱԴ»-ին։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Լա Նուսիա» - «Վալենսիա»՝ 0:3 (տեսանյութ)

Ջասթին Կլույվերտ, 3, Իլաշ Մորիբա, 31, Ուգո Դուրո, 72

«Կարտախենա ՍԱԴ» - «Վիլյառեալ»՝ 1:5 (տեսանյութ)

Պաբլո Վասկես, 39 - Ալեքս Բաենա, 49, Առնո Դանժումա, 56, Խոսե Լուիս Մորալես, 61, Սամու Չուկվեզե, 85, Էթիեն Կապու, 90

Չիրացրած 11մ՝ Խոսե Լուիս Մորալես («Վիլյառեալ»), 60

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում