Անգլիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 64-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի անգլիացի հարձակվող Դեմարայ Գրեյը։
«Մանչեսթեր Սիթին» (16 խաղ) 36 միավորով երկրորդն է եւ առաջատար «Արսենալից» (15 խաղ) հետ է 4 միավոր։
34 միավորով երրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդը» (17 խաղ) 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Լիդս Յունայթեդի» հետ։
Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Էվերտոն»՝ 1:1 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 24 - Դեմարայ Գրեյ, 64
«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիդս Յունայթեդ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի