12:27  ,  30 դեկտեմբերի, 2022

Բրազիլիայում եռօրյա սուգ է

Աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկանում։

Նոյեմբերի 29-ին Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի հետեւանքով առաջացած սուր շնչառական հիվանդության պատճառով։ Նա 2021թ․ աշնանից պայքարում էր քաղցկեղի դեմ։

Պելեն պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում