02:18  ,  23 դեկտեմբերի, 2022

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց եւ շարունակում է պայքարը (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Արենտեյրոյին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի պաշտպան Յանիկ Կարասկոն։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Պաբլո Բարիոսը։

«Աթլետիկոն» դուրս եկավ հաջորդ փուլ։

Իսպանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Արենտեյրո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո Ռոդրիգես, 42 -  Յանիկ Կարասկո, 45+1, 11մ, 90+1, Պաբլո Բարիոս, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English