00:59  ,  19 դեկտեմբերի, 2022

Ուգո Լյորիս․ Նման էր բռնցքամարտի մենամարտի

Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանել է աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայից կրած պարտությունը։

«Ցավալի պատմություն էր, որը ցավոտ ավարտ ունեցավ։ Առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողեցինք՝ թույլ տալով մեծ քանակի տեխնիկական խոտան։ Մենք չէինք հաղթում անհատական պայքարում, ինչը բարդացրեց խաղը։ 2:0 հաշիվը տրամաբանակն էր։

Երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ Կիլիան Մբապեին տաղանդի պայթյուն, եւ մենք վերադարձանք պայքարի մեջ՝ 2:2։ Նման էր բռնցքամարտի մենամարտի, հարված հարվածի հետեւից»,- Լյորիսի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը պարտվել է հետխաղային 11-մետրանոցներով` 2։4 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով