18:35  ,  17 դեկտեմբերի, 2022

Սկալոնի․ Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումն ավելին է, քան Մեսի - Մբապե դիմակայությունը

Աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։

«Ֆուտբոլը թիմային աշխատանք է, անհատական խաղ չէ։ Խնդիրը միայն Մբապեն չէ։ Ֆրանսիայի հավաքականում կան բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Մբապեն նրանցից մեկն է։ Նա երիտասարդ է եւ կասկած չկա, որ կշարունակի կատարելագործվել։

Արգենտինա - Ֆրանսիա հանդիպումն ավելին է, քան Մեսի - Մբապե դիմակայությունը։ Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մյուս խաղացողներն էլ կարողանան արդյունք ապահովել։ Մեսին լավ է զգում իրեն։ Հույս ունենք, որ կշեռքի նժարը կթեքվի մեր կողմ»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Աշխարհի առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս