16:36  ,  17 դեկտեմբերի, 2022

Անչելոտի․ Եզրափակիչում կլինի հավասար եւ մրցակցային դիմակայություն

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզչ Կառլո Անչելոտին աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչում կանխատեսում է հավասար պայքար։

«Երկու թիմերն էլ նման սցենարով հաղթեցին կիսաեզրափակիչում։ Երկու թիմերն էլ պաշտպանությունում գործում են գրեթե նույն ձեւ։ Երկու թիմերն էլ ունեն շատ տաղանդավոր անհատներ՝ Մբապե, Գրիզման, Դեմբելե, Մեսի, Ալվարես։

Հաշվի առնելով թիմերի ներուժը՝ կարծում եմ, որ եզրափակիչում կլինի հավասար եւ մրցակցային դիմակայություն։ Մենք անպայման հաճույք կստանանք»,- սոցիալական ցանցերում գրել է Անչելոտին։

Աշխարհի առաջնության Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ Այքոնիկ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով