22:50  ,  15 դեկտեմբերի, 2022

«Ռեալը» ոչ ոքի է խաղացել, Բենզեման մասնակցել է խաղին

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ակումբային մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Լեգանեսի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո վերականգնված ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որը մասնակցել է առաջին խաղակեսին (30 րոպե)։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի գոլը խփել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

Բենզեման մնում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։ Եթե Դեշամը հրավիրի նրան Արգենտինայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչին (դեկտեմբերի 18) «Ռեալը» թույլ կտա ֆուտբոլիստին մեկնել Քաթար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում