21:31  ,  15 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Եզրափակիչում կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ սխալ թույլ կտա

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը նշել է, թե ինչ է վճռորոշ կլինի Արգենտինայի հետ աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Արգենտինայի այս հավաքականը տարբերվում է այն թիմից, որի հետ չորս տարի առաջ խաղացել ենք աշխարհի առաջնությունում։ Մենք ունենք երկու կազմ գերազանց որակներով։ Առանցքային ֆուտբոլիստները պետք է որոշիչ դեր ունենա։

Հնարավոր է՝ կհաղթի այն թիմը, որն ավելի քիչ սխալ թույլ կտա։ Բայց հստակ է, որ թիմերից մեկը կստանա երրորդ աստղը խաղաշապիկին»,- Դեշամի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։

2018թ․ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիան Արգենտինային հաղթել էր 4:3 հաշվով։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս