11:30  ,  15 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Մեսին փայլում է այս առաջնությունում, նա իսկապես շատ ուժեղ է

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Հեշտ չէր Մարոկկոյին հաղթելը, բայց բարձր կարգի, փորձի եւ մտածելակերպի համադրության շնորհիվ մենք հասանք մեր նպատակին։ Ես շատ գոհ եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից։

Արգենտինայի հետ եզրափակիչը շատ բարդ կլինի։ Մեսին փայլում է այս առաջնությունում հենց մեկնարկից։ Չորս տարի առաջ ես արդեն պատկերացնում էի նրա դիրքը խաղադաշտում, եւ նա վերջապես վերածվեց կենտրոնական հարձակվողի մեր դեմ։ Նա շատ է աշխատում գնդակով եւ իսկապես շատ ուժեղ է։ Մենք կձգտենք առավելագույն սահմանափակել Մեսիի ազդեցությունը։ Արգենտինան կփորձի նույնը անել մեր մի քանի խաղացողի դեմ»,- Դեշամի խոսքը մեջբերում է ֆրանսիական L’Equipe-ը։

Կիսաեզրափակիչում Արգենտինան 3:0 հաշվով հաղթել Խորվաթիային, Ֆրանսիան 2:0 հաշվով պարտության է մատնել Մարոկկոյին։

Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով