01:21  ,  15 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Էրնանդեսի գոլն ամենաարագն է ԱԱ-ի կիսաեզրափակիչում 1958-ից հետո

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսի գոլն ամենաարագն է աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչում 1958թ․ ԱԱ-ից հետո, հաղորդում է Opta-ն։ Էրնանդեսը Մարոկկոյի թիմի դարպասը գրավել էր 5-րդ րոպեին։

1958-ի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացի Վավան ֆրանսիացիների դարպասը գրավել է արդեն երկրորդ րոպեին։ 5:2 հաշվով հաղթել է Բրազիլիան, հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պելեն։

Քաթարում ավարտին մոտեցող առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիան Մարոկկոյին հաղթել է 2:0 հաշվով եւ դեկտեմբերի 18-ին եզրափակիչում կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության էր մատնել Խորվաթիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով