13:56  ,  14 դեկտեմբերի, 2022

Մոդրիչ․ Հույս ունեմ՝ Մեսին կհաղթի ԱԱ-ում

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականին 0:3 հաշվով պարտված Խորվաթիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաջողություն է մաղթել արգենտինացիների ավագ, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիին աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Հույս ունեմ, որ Մեսին կհաղթի աշխարհի առաջնությունում։ Ես նրան հաջողություն եմ մաղթում եզրափակիչում։ Նրա մեջ կա մեծություն»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է depor.com-ը։

Եզրափակիչում Արգենտինան կմրցի Ֆրանսիա - Մարոկկո զույգի հաղթողի հետ։ Մեսին հայտարարել է, որ վերջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով