22:57  ,  13 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Անպայման կկարողանանք կոտրել Մարոկկոյի թիմի պաշտպանությունը

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը վստահ է, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղում իր ղեկավարած թիմը կկարողանա հաղթահարել Մարոկկոյի թիմի պաշտպանության դիմադրությունը։

«Մենք անպայման կկարողանանք կոտրել Մարոկկոյի հավաքականի պաշտպանությունը, բայց դա չի փոխում այն փաստը, որ մեր առաջիկա մրցակիցը գերազանց է պաշտպանվում։

Մարոկկոյի թիմի հաջողության գրավականը միայն պաշտպանությունը չէ։ Եթե այդպես լիներ, մենք հիմա չէինք քննարկի նրանց դեմ խաղը կիսաեզրափակիչում։ Աֆրիկյան թիմը շատ կազմակերպված է»,- Դեշամի խոսքը մեջբերում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի եւ Մարոկկոյի հավաքականների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով