21:39  ,  13 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Արգենտինայի եւ Խորվաթիայի թիմերի մեկնարկային կազմերը

Հայտնի են Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։

Արգենտինա․ Մարտինես, Մոլինա, Ռոմերո, Օտամենդի, Տալյաֆիկո, Դե Պաուլ, Պարեդես, Ֆերնանդես, Մաք Ալիսթեր, Մեսի, Ալվարես։

Խորվաթիա․ Լիվակովիչ, Յուրանովիչ, Լովրեն, Գվարդիոլ, Սոսա, Բրոզովիչ, Մոդրիչ, Կովաչիչ, Պաշալիչ, Կրամարիչ, Պերիշիչ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Այս զույգի հաղթողը եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Մարոկկոյի դիմակայության հաղթողի հետ։ Այդ խաղը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Եզրափակիչը կանցկացնի դեկտեմբերի 18-ին։ Կիսաեզրափակիչում պարտված թիմերը դեկտեմբերի 17-ին կվիճարկեն բրոնզե մեդալները։

Աշխարհի ընթացիկ առաջնության խմբային փուլում Արգենտինային հավաքականը 1:2 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Սաուդյան Արաբիայից, 2:0 հաշվով հաղթել է լեհերին եւ մեքսիկացիներին։

Խորվաթիայի հավաքականը խմբային փուլում 0:0 հաշվով է խաղացել Մարոկկոյի եւ Բելգիայի հետ, 4:1 հաշվով հաղթել է կանադացիներին։

1/8 եզրափակիչում Արգենտինան 2:1 հաշվով հաղթել է Ավստրալիային, քառորդ եզրափակիչում էլ հետխաղային 11-մետրանոցներով 4:3 հաշվով պարտության է մատնել հոլանդացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով։

Խորվաթիայի հավաքականը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս է թողել ճապոնացիներին՝ 11-մետրանոցներով հաղթելով 3:1 հաշվով։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում խորվաթները պայքարից դուրս են թողել բրազիլացիներին։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով, լրացուցիչ ժամանակը՝ 1:1։ Հետխաղային 11-մետրանոցներով Խորվաթիան հաղթել էր 4:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով