11:50  ,  13 դեկտեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Կիսաեզրափակիչում չեմ տեսնում մի թիմի, որն Իսպանիայից լավն է

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է աշխարհի առաջնությունում իսպանացիների մրցելույթի մասին։

«Ֆուտբոլն այնպիսի մարզաձեւ է, որտեղ թիմը կարող է չգրոհել, բայց հաղթել։ Բայց դա չի վերաբերվում Մարոկկոյին։ Այս հավաքականը մեր դեմ խաղում ուներ պահեր։

Մեր շատ երիտասարդ թիմը աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար ուներ չորս տարի, եւ ես զգում եմ, որ բաց թողեցինք շատ լավ հնարավորություն։

Կիսաեզրափակիչում չեմ տեսնում մի թիմի, որն Իսպանիայից լավն է։ Խաղի մակարդակի տեսանկյունից մենք բաց թողեցինք շատ լավ հնարավորություն։ Եթե չհաշվենք Ճապոնիայի հետ խաղի 12 րոպեն, մենք ցուցադրել են շատ բարձր մակարդակի ֆուտբոլ, հետո խնդիրներ ունեցանք Մարոկկոյի հետ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի զույգերը կազմել են Արգենտինան ու Խորվաթիան, Ֆրանսիան ու Մարոկկոն։

Իսպանիան 1/8 եզրափակիչում Մարոկկոյին պարտվել էր հետխաղային 11-մետրանոցներով՝ 0:3։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Աշխարհի առաջնությունից հետո Լուիս Էնրիկեն հրաժարական է ներկայացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով