14:51  ,  12 դեկտեմբերի, 2022

Ջուդ Բելինգեմ․ Շատ երկար դեռ ցավ կզգամ

Անգլիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է ազգային թիմի կրած 1:2 հաշվով պարտությունը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականից աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

«Շատ երկար դեռ ցավ կզգամ։ Թիմը, որը լավագույնն էր այդ երեկո, դուրս մնաց պայքարից։ Երբեմն ֆուտբոլում այդպես պատահում է։ Բայց ես հպարտ եմ աշխարհի առաջնությունում թիմակիցներիս ջանքերի, պայքարի եւ արդյունքների համար»,- գրել է Բելինգեմը։

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Մարոկկոն, որը 1:0 հաշվով հաղթել էր պորտուգալացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով