14:41  ,  11 դեկտեմբերի, 2022

Ժիրու․ Գիտեի, որ կունենամ գոլ խփելու հնարավորություն

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի նկատմամբ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

«Հրաշալի հանդիպում էր։ Մենք շատ լավ աշխատեցինք պաշտպանությունում։ Սա ինձ հիշեցրեց Բելգիայի հետ հանդիպումը 2018թ․ աշխարհի առաջնությունում, բայց այս անգամ մեր դարպասին երկու 11-մետրանոց նշանակեցին։ Այդուամենայնիվ, մենք շատ վտանգավոր էինք գրոհելիս։

Ես գիտեի, որ կունենամ գոլ խփելու հնարավորություն։ Գրիզմանը հրաշալի փոխանցում կատարեց։ Հրաշալի էր թիմի համար։

Շատ կարեւոր էր այս խաղը՝ հաշվի առնելով Անգլիայի ներուժը։ Մենք շատ լուրջ խաղ ցուցադրեցինք, մեծ ինքնադրսեւորմամբ։ Մենք ձգտեցինք վտանգավոր լինել նաեւ հակագրոհելիս։ Մենք պատրաստվել էինք սրան հոգեբանորեն։ Ես շատ եմ հպարտանում մեր թիմով։ Հույս ունեմ, որ մինչեւ վերջ կգնանք»,- Ժիրուի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը կլինի Մարոկկոյի թիմը, որը քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր Պորտուգալիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով