16:30  ,  9 դեկտեմբերի, 2022

Դեշամ․ Անգլիայի հավաքականը չունի թույլ տեղ

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի թիմի մասին։ Անգլիան ու Ֆրանսիան կհանդիպեն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

«Անգլիայի հավաքականը չունի թույլ տեղ։ Մենք պետք է որոշենք, թե ինչ մարտավարությամբ առավել վնաս կարող ենք նրանց հասցնել։

Գարեթ Սաութգեյթին չեն գնահատում Անգլիայում։ Այն, որ նա եղել է խաղացող, չի նշանակում, որ չի կարող լինել լավ մարզիչ։ Նա հասել է լավ արդյունքների։ Նրա մարդկային որակներն էլ ես շատ եմ հավանում»,- Դեշամի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Անգլիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English