Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում պահեստայինների նստարանին մնացած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին սպառնացել է լքել հավաքականը, հաղորդում է պորտուգալական Record-ը։
Պորտուգալիան Շվեյցարիայի հավաքականին հաղթել էր 6:1 հաշվով, Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել վերջնամասում 5:1 հաշվի ժամանակ։ 6-րդ գոլը խփել էր «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն։ Հիմնական կազմում Ռոնալդուին փոխարինած հարձակվող Ֆերնանդու Ռամուշը դարձել էր հեթ-տրիկի եւ գոլային փոխանցման հեղինակ։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը դեկտեմբերի 10-ին կմրցի Մարոկկոյի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի
22:44 , 5 սեպտեմբերի 
21:59 , 5 սեպտեմբերի 
20:53 , 5 սեպտեմբերի
20:17 , 5 սեպտեմբերի 
19:54 , 5 սեպտեմբերի