19:06  ,  6 դեկտեմբերի, 2022

Ռոնալդու․ Այսօր մեր երազանքների օրն է

Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտիվացնող գրառում է արել սոցիալական ցանցերում աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումից առաջ։ Պորտուգալացիները դեկտեմբերի 6-ին կմրցեն Շվեյցարիայի հավաքականի հետ։

«Այսօր Պորտուգալիայի եւ պորտուգալացիների օրն է։ Այսօր մեր օրն է։ Այսօր մեր երազանքների օրն է։ Եկեք իրագործենք դա»,- գրել է Ռոնալդուն։

Պորտուգալիա - Շվեյցարիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով