19:19  ,  5 դեկտեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Մարոկկոն ունի գերազանց հավաքական, որը շատ մոտիվացված է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Մարոկկոյի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Մենք չենք պատրաստվում փոխել մեր մոտեցումները, բայց դա չի նշանակում, որ մենք 90 րոպե գերիշխելու ենք խաղադաշտում, քանի որ այստեղ ամենաբարձր մակարդակի մրցակիցներ են։

Իմ կազմից շատ գոհ եմ։ Բոլորի հետ զրուցել եմ, բոլորն էլ առավելագույն արդյունքի հասնելու ձգտում ունեն։ Փլեյ-օֆֆում լարվածությունն ավելի մեծ է, բայց ես լավատեսությամբ եմ լցված։

Մարոկկոն ունի գերազանց հավաքական, որը շատ մոտիվացված է։ Վերեւից չենք նայում մրցակցին։

Եթե մենք հավատարիմ լինենք մեր խաղաոճին, կհասնենք առավելագույնին»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Իսպանիա - Մարոկկո հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով