11:40  ,  5 դեկտեմբերի, 2022

Լեւանդովսկի․ Վարպետության եւ ժամանակի պակասը թույլ չտվեց ավելին անել

Լեհաստանի հավաքականի ավագ, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից կրած 1:3 հաշվով պարտությունը աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։

«Մենք ցուցադրեցինք մեր առավելագույնը, ոչ մի ուժ չխնայեցինք։ Ստեղծեցինք պահեր, հատկապես, առաջին խաղակեսում։ Մենք պայքարեցինք, փորձեցինք մեր խաղը ցուցադրել, սակայն այսպիսի դիմակայությունում դա քիչ է։ Դրական է, որ մեկ գոլ խփեցինք վերջում։

Ցավալի էր առաջին գոկը։ Շատ էինք հետ քաշվել, ֆրանսիացիներն էլ դրանից օգտվեցին։ Պատահում է։ Եթե մեկ գոլ խփեինք, կարող էր ամեն ինչ այլ կերպ դասավորվել։ Վարպետության եւ ժամանակի պակասը թույլ չտվեց ավելին անել»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Przeglad Sportowy-ն։

Լեհաստանի հավաքականը 36 տարվա դադարից հետո առաջին անգամ էր դուրս եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով