23:18  ,  4 դեկտեմբերի, 2022

ԱԱ-2022․ Մբապեն՝ Ֆրանսիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Կիլիան Մբապեն ճանաչվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Ֆրանսիա - Լեհաստան հանդիպման լավագույն խաղացող։ 23-ամյա ֆրանսիացի հարձակվողը դարձավ 2 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով եւ քառորդ եզրափակիչում կմրցի Անգլիա - Սենեգալ դիմակայության հաղթողի հետ։

Մբապեն աշխարհի առաջնություններում խփել է 9 գոլ։ Ընթացիկ մրցաշարում նա 5 գոլով ռմբարկուների մրցավազքի առաջատարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով