Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Երեւանի «Ուրարտուն» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ կամային հաղթանակ տարավ 3:2 հաշվով։
«Ուրարտուն» առավելության հասավ 21-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանի հեթ-տրիկի շնորհիվ։
«Ուրարտուն» 19 խաղից հետո 44 միավորով առաջատարն է։ Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» 18 խաղում վաստակել է 39 միավոր։ «Շիրակը» (19 խաղ) 8-րդն է՝ 18 միավոր։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 2:3
Ալասանա Դումբիա, 19, Դոնալդ Կոդիա, 36 - Նարեկ Գրիգորյան, 45, 89, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում