20:36  ,  15 նոյեմբերի, 2022

Ալեգրին՝ Իտալիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչ

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Իտալիայի առաջնության նոյեմբերի լավագույն մարզիչ, հաղորդում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Մրցանակը Ալեգրին կստանա հունվարի 7-ին՝ Իտալիայի առաջնության «Յուվենտուս» - «Ուդինեզե» հանդիպումից առաջ։

Այս ամիս «Յուվենտուսն» Իտալիայի առաջնությունում անցկացրել է 3 հանդիպում, տարել նույնքան հաղթանակ՝ «Ինտերի» (2:0), «Վերոնայի» (1:0) եւ  «Լացիոյի» (3:0) նկատմամբ։ «Յուվենտուսը» 31 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում