15:33  ,  24 հոկտեմբերի, 2012

Մոսկվայում Հայաստանը կներկայացնի «Արցախը»

Հոկտեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում կկայանա «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակիչը։ Հայաստանը կներկայացնի Ստեփանակերտի «Արցախ» մարզական ակումբի թիմը, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

«Արցախը» հաղթել էր հանրապետական մրցումներում, որն անցկացվել է սեպտեմբերին՝ Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Արարատի մարզի եւ ԼՂՀ ութ ակումբային թիմերի մասնակցությամբ:

Մրցաշարի խորագիրն է. «Նվիրենք երեխաներին սամբոյի աշխարհը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով