Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Հռոմի «Լացիոյին» եւ պարտության մատնեց 3:0 հաշվով։
Դուվբլի հեղինակ դարձավ Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինը։ Աչքի ընկավ նաեւ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը։
«Յուվենտուսը» 31 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով «Լացիոյին» ու «Ինտերին», որոնք ունեն 30-ական միավոր։
Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 3:0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 43, 54, Արկադիուշ Միլիկ, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում