Իտալիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Միլանը» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին աչքի ընկավ «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 28-րդ րոպեին պատախան գոլի հեղինակ դարձավ չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակը։
Ավելացված երկրորդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Ֆիորենտինայի» սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչը։
«Միլանը» 33 միավորով երկրորդն է եւ 8 միավոր հետ է առաջատար «Նապոլիից»։ «Ֆիորենտինան» 10-րդն է՝ 19 միավոր։
Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր
«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 2:1 (տեսանյութ)
Ռաֆայել Լեաու, 2, Նիկոլա Միլենկովիչ, 90+2, ինքնագոլ - Անտոնին Բարակ, 28
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում