19:51  ,  4 նոյեմբերի, 2022

«Մասթերս»․ Օժե-Ալյասիմի 16-րդ անընդմեջ հաղթանակը

Աշխարհի 8-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կանադացի թենիսիստը 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ֆրենսիս Տիաֆուին՝ տանելով 16-րդ անընդմեջ հաղթանակը։ Նախորդ երեք շաբաթում նա նվաճել է Ֆլորենցիայի, Անտվերպենի եւ Բազելի մրցաշարերի տիտղոսները։

Օժե-Ալյասիմը կարիերայում երկրորդ անգամ կխաղա «Մասթերսի» կիսաեզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ դանիացի Հոլգեր Ռունեի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով