13:17  ,  30 հոկտեմբերի, 2022

«Բարսելոնայի» ռեկորդը

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Վալենսիային» 1:0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ սահմանել է Իսպանիայի առաջնությունների ռեկորդ։ Առաջին 12 տուրում կատալոնական թիմը 10 խաղում ոչ մի գոլ բաց չի թողել, հաղորդում է Opta-ն։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը 1 գոլ է բաց թողել երկրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադից» (4:1) եւ 3 գոլ 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» (1:3)։

«Բարսելոնան» 31 միավորով հավասարվել է առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English