Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն։
Խմբային փուլի նախավերջին տուրում «Ինտերը» 4:0 հաշվով պարտության էր մատնել չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Մխիթարյանը 35-րդ րոպեին խփած գոլով բացել էր խաղի հաշիվը։
«Որակավորված․ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը։
C խմբում առաջին տեղը գրավել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ «Ինտերը» երկրորդն է։ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, C խումբ
«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)
Սադիո Մանե, 10, Էրիկ Շուպո-Մոտինգ, 31, Բենժամեն Պավար, 90+5
«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 15 միավոր, «Ինտեր»՝ 10, «Բարսելոնա»՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում