Հենրիխ Մխիթարյան․ Շարունակում ենք առաջ շարժվել (ֆոտո)

10:35   27 հոկտեմբերի, 2022

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով արձագանքել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն։

Խմբային փուլի նախավերջին տուրում «Ինտերը» 4:0 հաշվով պարտության էր մատնել չեխական «Վիկտորիա Պլզենին»։ Մխիթարյանը 35-րդ րոպեին խփած գոլով բացել էր խաղի հաշիվը։

«Որակավորված․ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը։

C խմբում առաջին տեղը գրավել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։ «Ինտերը» երկրորդն է։ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, C խումբ

«Բարսելոնա» - «Բավարիա»՝ 0:3 (տեսանյութ)

Սադիո Մանե, 10, Էրիկ Շուպո-Մոտինգ, 31, Բենժամեն Պավար, 90+5

«Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն»` 4:0 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 35, Էդին Ջեկո, 42, 66, Ռոմելու Լուկակու, 87

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  15 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա»՝  4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։