Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Ունիոն Բեռլինը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բոխումի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Դաշտի տերերին հաղթանակ բերեցին գերմանացի հարձակվողներ Ֆիլիպ Հոֆմանի եւ Գերիտ Հոլտմանի գոլերը։
«Ունիոն Բեռլինը» 23 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բավարիան» հետ է 1 միավոր։ «Բոխումը» նախավերջինն է՝ 7 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բոխում» - «Ունիոն Բեռլին»՝ 2:1 (տեսանյութ)
Ֆիլիպ Հոֆման, 43, Գերիտ Հոլտման, 71 - Միլոշ Պանտովիչ, 90+3
Չիրացրած 11մ՝ Միլոշ Պանտովիչ («Ունիոն Բեռլին»), 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում